200 կմ՝ 306 000 քայլ. «Իմ Քայլ»-ը Գյումրիից հասել է Երևան և ընդդեմ Սերժ Սարգսյանի 18:30-ին հանրահավաք կանցկացնի - RadioVan.fm

Онлайн

200 կմ՝ 306 000 քայլ. «Իմ Քայլ»-ը Գյումրիից հասել է Երևան և ընդդեմ Սերժ Սարգսյանի 18:30-ին հանրահավաք կանցկացնի

2018-04-13 16:04 , Общество, 2522

200 կմ՝ 306 000 քայլ. «Իմ Քայլ»-ը Գյումրիից հասել է Երևան և ընդդեմ Սերժ Սարգսյանի 18:30-ին հանրահավաք կանցկացնի

ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Իմ Քայլը» նախաձեռնության անդամները մարտի 31-ից մեկնարկած քայլարշավի 14-րդ օրում արդեն հասել են Երևան:

Նշենք, որ քայլարշավի մեկնարկը տրվել է Գյումրի քաղաքից: Նպատակն էր՝ իրազեկման միջոցով ՀՀ քաղաքացիներին համախմբել Սերժ Սարգսյանի պաշտոնավարման երրորդ ժամկետի կասեցման գաղափարի շուրջ:

«Մենք անցանք 200 կմ՝ 306 000 քայլով: Կեցցենք մենք, ժողովուրդը»,- բացականչել էՆիկոլ Փաշինյանը՝ համախոհների հետ քայլելով դեպի Ազատության հրապարակ, որտեղ 18:30-ին նախատեսվում է հանրահավաք՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որմնալու է Ազատության հրապարակում՝ մինչև հանգուցալուծում: «14 օր է, ինչ իմ տանը չեմ եղել, չեմ էլ պատրաստվում գնալ՝ մինչև որևէ հանգուցալուծում չլինի»,-լրագրողների հետ զրույցում նշել է պատգամավորը՝ ստանձնելով հանրահավաքի մասնակիցների հետ հնարավոր միջադեպերի պատասխանատվությունը:

Նկատենք, որ Երևանի քաղաքապետարանը արտոնել է ՀՀ քաղաքացիներ Նիկոլ Փաշինյանի և Վահագն Հովակիմյանի կողմից Ազատության հրապարակում այսօրվա հավաքի անցկացումը ժ.16.00-23.00-ը ընկած ժամերի համար, իսկ ապրիլի 13-ին ժ. 23.00-ից մինչև ս.թ. ապրիլի 14-ը ժ.23.00-ն հավաք անցկացնելու դիմումը բավարավել է մասամբ՝ քաղաքապետարանի որոշմամբ այն առաջարկվել է անցկացնել ս.թ. ապրիլի 14-ին ժ.09.00-23.00-ն ընկած ժամերին:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть