Մետրոն «Բաղրամյան» կայարանում կանգառներ չի կատարի - RadioVan.fm

Онлайн

Մետրոն «Բաղրամյան» կայարանում կանգառներ չի կատարի

2018-04-16 12:36 , Общество, 1280

Մետրոն «Բաղրամյան» կայարանում կանգառներ չի կատարի

«Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանի շարժասանդուղքների մեքենասարքերում առաջացած տեխնիկական կարգավորման աշխատանքներով պայմանավորված` մետրոյի գնացքները տվյալ կայարանում կանգառներ չեն կատարի»,-այդ մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից՝ պատճառվող անհարմարությունների համար հայցելով քաղաքացիների ներողամտությունը:

Նշենք, որ այսօր առավոտից ընդդեմ Սերժ Սարգսյանի հետագա պաշտոնավարման՝ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ մայրաքաղաքում քաղաքացիական անհնազանդության ակցիաներ են իրականացվում. մասնավորապես, առավոտյան ժամը 8։15-ից արգելափակվել են Երևանի կենտրոնական փողոցները, կամուրջները, մետրոպոլիտենը:

Այս պահին Բաղրամյան պողոտայում՝ ՀՀ նախագահի նստավայրին և մետրոպոլիտենի «Բաղրամյան» կայարանին հարող տարածքում այս իրավիճակն է.

Лента

Рекомендуем посмотреть