Քաղաքային իշխանությունները հորդորում են չվնասել մայրաքաղաքի գույքը - RadioVan.fm

Онлайн

Քաղաքային իշխանությունները հորդորում են չվնասել մայրաքաղաքի գույքը

2018-04-16 12:58 , Общество, 1036

Քաղաքային իշխանությունները հորդորում են չվնասել մայրաքաղաքի գույքը

«Վերջին օրերին մայրաքաղաքում տեղի ունեցող հավաքների ընթացքում արձանագրվել են քաղաքային գույքի, այդ թվում նստարանների և աղբամանների կամայական տեղափոխման ու ոչ նպատակային օգտագործման, նաև դրանք վնասելու դեպքեր: Միաժամանակ բազմաթիվ դժգոհություններ և ահազանգեր են ստացվել մեր համաքաղաքացիներից առ այն, որ հավաքների մասնակիցների կողմից անհարկի խոչընդոտվում է հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքի իրականացումը»,-հայտում են Երևանի քաղաքապետարանից:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ քաղաքային իշխանությունները հավաքների կազմակերպիչներին ու մասնակիցներին կոչ են անում զերծ մնալ քաղաքային գույքը կամայական տեղաշարժելու, տեղափոխելու և դրանք վնասելու քայլերից, ինչպես նաև հասարակական տրանսպորտի բնականոն աշխատանքը խոչընդոտելուց:

Лента

Рекомендуем посмотреть