Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀԿ-ՀՅԴ վարչապետի թեկնածու - RadioVan.fm

Онлайн

Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀԿ-ՀՅԴ վարչապետի թեկնածու

2018-04-16 14:13 , Политика, 1380

Սերժ Սարգսյանն առաջադրվեց ՀՀԿ-ՀՅԴ վարչապետի թեկնածու

ԱԺ-ում այսօր կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության և ՀՅԴ համատեղ նիստից հետո իշխող կոալիցիան Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Այդ մասին րոպեներ տևած նիստից հետո լրագրողներին հայտնել է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

Նշենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 14-ին, Ծաղկաձորում կայացել է ՀՀԿ խորհրդի և գործադիր մարմնի արտագնա նիստը, որում ՀՀԿ–ից վարչապետի պաշտոնում միաձայն առաջադրվել է Սերժ Սարգսյանի թեկնածությունը։

Վարչապետի ընտրությունը կկայանա վաղը՝ 12։00-ին. պատգամավորները ՀՀ գործադիր մարմնի ղեկավար կընտրեն ԱԺ հատուկ գումարվող նիստում՝ բաց քվերակությամբ:

Лента

Рекомендуем посмотреть