Онлайн

Հավաքներում խախտվել են օրենքի պահանջները. Գլխավոր դատախազությունը հաղորդում է քրգործերի հարուցման մասին

2018-04-16 17:25 , Право, 306

Հավաքներում խախտվել են օրենքի պահանջները. Գլխավոր դատախազությունը հաղորդում է քրգործերի հարուցման մասին

ՀՀ գխավոր դատախազությունը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում նշում է, որ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ այս օրերին ընթացող հավաքները իրականացվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջների խախումներով և, որ արձանագրված խախտումների փաստերով քրեական գործեր են հարուցվել:

Դատախազության տարածած հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

Սկսած 2018 թվականի ապրիլի 13-ից՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը Երևան քաղաքում կազմակերպել և իրականացրել է հավաքներ, որոնց ընթացքում բազմիցս խախտվել են «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքի պահանջները՝ խոչընդոտելով մայրաքաղաքի բնակիչների ազատ տեղաշարժի և այլ իրավունքների իրացմանը, կազմակերպությունների բնականոն գործունեությանը:

Չհետևելով ոստիկանության բազմաթիվ հայտարարություններին, այդ ընթացքում հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով ապրիլի 13-ին ներխուժել են ԵՊՀ, իսկ ապրիլի 14-ին՝ Հանրային ռադիոյի շենքերի տարածքները, որպիսի գործողությունները զուգորդվել են այդ ընկերությունների գույքը վնասելով, իրենց ծառայությունն իրականացնող քաղաքացիներին մարմնական վնասվածքներ պատճառելով՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Ապրիլի 16-ին առավոտվանից շարունակելով նույն հակաօրինական գործողությունների իրականացումը՝ հավաքի մասնակիցները կազմակերպված կերպով շարժվել են Բաղրամյան պողոտայով՝ փորձելով շրջանցել ծառայություն իրականացնող ոստիկաններին՝ չկատարելով վերջիններիս օրինական պահանջները:


Կազմակերպված հավաքի մասնակիցները, վնասելով Բաղրամյան պողոտայում գտնվող պետական, ինչպես նաև քաղաքացիների մասնավոր գույքը, բռնություն են գործադրել ծառայություն իրականացնող ոստիկանների նկատմամբ՝ վտանգելով հասարակական անվտանգությունը:

Նշված փաստերի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով, 225.1 հոդվածի 1-ին մասով հարուցվել են քրեական գործեր, որոնց նախաքննությունը հանձնարարվել է ՀՀ հատուկ քննչական ծառայությանը:

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

Лента

Рекомендуем посмотреть