«Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, ով ժամեր առաջ վնասվածքներ էր ստացել Բաղրամյան պողոտայում փորձելով ճեղքել ոստիկանության տեղադրած փշալարերը, դուրս է գրվել «Նաիրի» բժշկական կենտրոնից:
Ընդդիմադիր գործիչը կրկին վերադարձել է Բաղրամյան պողոտա՝ հայտարարելով, որ հանրահավաքը Ֆրանսիայի հրապարակից տեղափոխվում է Բաղրամյան պողոտա: