Բաղրամյանում բախումների հետևանքով հոսպիտալացվել է 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան - RadioVan.fm

Онлайн

Բաղրամյանում բախումների հետևանքով հոսպիտալացվել է 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան

2018-04-16 18:10 , Общество, 1374

Բաղրամյանում բախումների հետևանքով հոսպիտալացվել է 46 քաղաքացի, այդ թվում՝ 6 ոստիկան

ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ժամը 16։30 դրությամբ Երևանի բուժհաստատություններ բուժօգնության համար դիմել է 46 քաղաքացի, որից 6-ը ոստիկաններ են։ Հիվանդների մի մասը, ստանալով ամբուլատոր բժշկական օգնություն, դուրս է գրվել բուժհաստատությունից:

«Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց համար ցուցաբերվում է անհրաժեշտ առաջնային բուժօգնություն։ Ոստիկանների վնասվածքները բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ են։

Ոստիկաններից մեկը ներկայումս վիրահատվում է երակի կտրվածքի պատճառով»,-մանրամասնում են առողջապահության նախարարությունից՝ հավելելով, որ առողջապահական համակարգը գործում է ուժեղացված ծառայության պայմաններում և տիրապետում է անհրաժեշտ բոլոր միջոցներին՝ ժամանակին և որակյալ բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

Лента

Рекомендуем посмотреть