ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ։
Նախագահի այլ հրամանագրերով փոխվարչապետեր են նշանակվել ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից ազատված Արմեն Գևորգյանը, և Վաչե Գաբրիելյանը, ով նախորդ կառավարությունում ևս զբաղեցնում էր փոխվարչապետի պաշտոնը:
Նշենք՝ «ՀՀ կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքի համաձայն՝ խորհրդարանական կառավարմանն անցում կատարած ՀՀ կառավարությունը կազմված է վարչապետից, առաջին փոխվարչապետից, 2 փոխվարչապետից և 17 նախարարներից: