Քաղաքացիների բանկային հաշիվներից գումարներ հափշտակած հանցավոր խումբ է վնասազերծվել - RadioVan.fm

Онлайн

Քաղաքացիների բանկային հաշիվներից գումարներ հափշտակած հանցավոր խումբ է վնասազերծվել

2018-04-18 18:00 , Право, 1727

Քաղաքացիների բանկային հաշիվներից գումարներ հափշտակած հանցավոր խումբ է վնասազերծվել

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում ձեռնարկված մեծածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումներիև քննչական գործողությունների արդյունքում 2018 թվականի ապրիլի 18-ին վնասազերծել է ՀՀ քաղաքացիներից բաղկացած հանցավոր խումբ, որը համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ մի շարք քաղաքացիների բանկային հաշիվներից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:

«Նշված դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2017-2018 թվականների ընթացքում հանցավոր խմբի անդամները, նախապես ուսումնասիրելով «odnoklassniki.ru» սոցիալական կայքի օգտատերերի տվյալները, ընտրությամբ թիրախավորել են Արցախի Հանրապետության 26 բնակիչների, այնուհետևարտերկրում բնակվող նրանց ազգականների անվամբ ստեղծել են կեղծ էջեր և սկսել են նամակագրություն վարել վերոնշյալ քաղաքացիների հետ` համոզմունք ձևավորելով, թե իբր ֆինանսական աջակցություն են ցանկանում ցուցաբերել նրանց։ Այդկերպ մոլորության մեջ գցելով Արցախի բնակիչներին` շինծու պատրվակով նրանցից խնդրել ու ստացել են բանկային քարտերի տվյալները, այդ թվում՝ գաղտնաբառերը, որոնց օգտագործմամբ քարտային հաշիվների վրա առկա գումարները փոխանցել են իրենց իսկ կողմից տնօրինվող տարբեր էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին, ապա` կանխիկացրել և հափշտակել»,-նշված է ԱԱԾ մամուլի կենտրոնի տարածած հաղորդագրությունում:

Տեղեկացվում է, որ քրեական գործով հանցավոր խմբի 5 անդամ ձերբակալվել է, ներկայումս ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ՝ նրանց հանցակիցներին բացահայտելու և տուժած անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Նշված հանցագործությունից տուժած քաղաքացիները կարող են դիմել ՀՀ ԱԱԾ քննչական վարչություն` 011-56-27-24 և 010-57-94-07 հեռախոսահամարներով:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԱԱԾ կիբեռհանցավորության դեմ պայքարի շրջանակներում այլ բացահայտումների մասին տեղեկացեք ԱԱԾ պաշտոնական կայքից:

Лента

Рекомендуем посмотреть