Հանրահավաքի ընթացքում տուժած 46 քաղաքացիներից բուժումը շարունակում են 3-ը - RadioVan.fm

Онлайн

Հանրահավաքի ընթացքում տուժած 46 քաղաքացիներից բուժումը շարունակում են 3-ը

2018-04-19 13:25 , Общество, 1367

Հանրահավաքի ընթացքում տուժած 46 քաղաքացիներից բուժումը շարունակում են 3-ը

Ապրիլի 19-ի, ժամը 12։00-ի դրությամբ Երևանի հիվանդանոցներում բուժումը շարունակում է հանրահավաքի ընթացքում տուժած 3 քաղաքացի։

ՀՀ առողջապահական գերատեսչությունից հայտնում են, որ նրանցից 2-ը Թիվ 2 բուժմիավորման վնասվածքաբանական բաժանմունքում և «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վնասվածքաբանության և օրթոպեդիայի բաժանմունքում բուժումը շարունակում են ապրիլի 16-ից: Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատում են բավարար:

3-րդ տուժածն այսօր է ընդունվել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Նրա մոտ ախտորոշվել է ձախ ծոծրակային շրջանի փափուկ հյուսվածքի սալջարդ: Բժիշկների գնահատմամբ` վիճակը բավարար է, գտնվում է հսկողության տակ:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ ընթացող «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաք-երթի ժամանակ ապրիլի 16-ին, Բաղրամյան պողոտայում, մասնակիցների և ոստիկանների միջև տեղի ունեցած բախումների հետևանքով, Երևանի բժշկական կենտրոններ էին հայտնվել 46 քաղաքացի, որից 6-ը` ոստիկաններ։

Քաղաքացիական անձանց մոտ հիմնականում առկա են եղել ստորին վերջույթների մակերեսային վնասվածքներ, որոնց կապակցությամբ ցուցաբերվել է անհրաժեշտ առաջնային բժշկական օգնություն։

Ոստիկանները ստացել են բութ և կտրող գործիքներով հասցված վնասվածքներ:

Лента

Рекомендуем посмотреть