Չնայած անձրևին՝ ցուցարարները հավաքի վայրում են․ հանրահավաքը մեկնարկել է - RadioVan.fm

Онлайн

Չնայած անձրևին՝ ցուցարարները հավաքի վայրում են․ հանրահավաքը մեկնարկել է

2018-04-19 19:54 , Общество, 1248

Չնայած անձրևին՝ ցուցարարները հավաքի վայրում են․ հանրահավաքը մեկնարկել է

Մինչ Հանրապետության հրապարակում կմեկնարկեր ընդդեմ Սերժ Սարգսյանի «Իմ քայլը» նախաձեռնության հանրահավաքը՝ հավաքի մասնակիցները մոտեցել էին կառավարության շենքը շղթայած ոստիկաններին՝ նրանց հորդորելով միանալ իրենց:

Այնուհետ ցուցարարներին մոտեցավ Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը՝ հավաքի մասնակիցներին և լրագրողներին հորդորելով հեռավորություն պահել ոստիկաններից:

Այնուհետ

Հանրապետության հրապարակում հավաքը մեկնարկել է ամերիկահայ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանի՝ «System of a down» խմբի երգի ներքո: Ներկաները անձրևանոցներով են և եղանակային պայմանները չեն խանգարում նրանց:

Հանրապետության հրապարակ «Իմ քայլը» նախաձեռնությանը սատարելու են եկել դերասան Սերգեյ Դանիելյանը, երգիչ Ռուբեն Հախվերդյանը, հայտարարվեց նաև, որ շարժմանն իր աջակցությունն է հայտնել հայ օպերային երգչուհի, սոպրանո Մարիա Պապյանը:

Лента

Рекомендуем посмотреть