Онлайн

Մասիսում հայրը խեղդել է աղջկան

2018-04-20 14:14 , Право, 330

Մասիսում հայրը խեղդել է աղջկան

ՀՀ ոստիկանությունից հայտնում են, որ այսօր՝ ժամը 10-ին, ոստիկանության Մասիսի բաժնում շտապօգնության ենթակայանից ահազանգ է ստացվել, որ «Մասիս» կայարանի թիվ 1 հանրակացրանի 5-րդ բակարանում մոտ 40 տարեկան կին է մահացել։ Ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբը պարզել է, որ 1979 թվականին ծնված Լուսինե Խաչատրյանի դիակի վրա բռնության հետքեր կան։

Իրավապահները պարզել են, որ նրան ձեռքերով խեղդել է հայրը՝ 61-ամյա Համլետ Խաչատրյանը, ինչի հետևանքով աղջիկը մահացել է։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

Կատարվում է նախաքննություն:

Лента

Рекомендуем посмотреть