Երեք խոշոր բեռնատարներ՝ Կիևյան կամրջին. վարորդները միացել են ցուցարարներին - RadioVan.fm

Онлайн

Երեք խոշոր բեռնատարներ՝ Կիևյան կամրջին. վարորդները միացել են ցուցարարներին  

2018-04-20 14:42 , Общество, 1667

Երեք խոշոր բեռնատարներ՝ Կիևյան կամրջին. վարորդները միացել են ցուցարարներին

Ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության իրականացվող բողոքի ակցիաների շրջանակում քիչ առաջ փակվել է մայրաքաղաքի Կիևյան-Հալաբյան խաչմերուկը:

Այնտեղ կանգնեցվել է երեք բեռնատար մեքենա: Բեռնատարի վարորդները անջատել են մեքնենաների շարժիչները, կողպել են դռներն ու միացել ցուցարարներին։

Մայրաքաղաքում շարունակվում է նաև ցուցարարների քայլերթը:

Այս պահին կաթվածահար վիճակում է նաև Արշակունյաց պողոտան, որտեղ ակցիա են կազմակերպել «Սինոփսիս Արմենիա» ընկերության աշխատակիցները:

Հիշեցնենք, երեկ, Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ, «Իմ քայլը» նախաձեռնության ղեկավար, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը կոչ արեց Երևանի և մարզերի բնակիչներին թողնել իրենց մեքենաները, բեռնատարները փողոցներում: Իսկ ցուցարաներից բեռնատարի վարորդ ներկայացած Արթուր անունով երիտասարդը միանալով Փաշինյանի կոչին՝ հորդորեց իր գործընկերներին փակել ճանապարհները՝ նշելով, որ հանրապետությունում բեռնատարները հեռացնելու քարշակներ չկան:

Лента

Рекомендуем посмотреть