Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան բանակցությունները արդյունք չտվեցին - RadioVan.fm

Онлайн

Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան բանակցությունները արդյունք չտվեցին

2018-04-22 10:20 , Политика, 3696

Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան բանակցությունները արդյունք չտվեցին

Նիկոլ Փաշինյան-Սերժ Սարգսյան բանակցությունները տևեցին րոպեներ. Սարգսյանի` բանակցելու առաջարկին Փաշինյանը կրկին վերահաստատեց իր` այս օրերին բազմակի հնչեցրած օրակարգը` միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի պայմանները քննարկելու պայմանով:

«Ժողովրդի անունից 7-8 տոկոս տարած խմբակցությունը իրավունք չունի խոսելու...այլևս ցանկություն չունեմ Ձեզ հետ շարունակելու խոսակցությունը: Եթե Դուք պետության օրինական պահանջը չեք ընդունում՝ ցտեսություն», - հայտարարեց Սերժ Սարգսյանը, այն բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարեց, որ Սարգսյանը չի պատկերացնում իրավիճակը, որ Հանրապետությունում իշխանությունն անցել է ժողովրդին:

Երթը շարունակվում է. ուղղությունը, ինչպես հայտարարվել էր երեկ, դեպի էրեբունի վարչական շրջան:

Лента

Рекомендуем посмотреть