Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ մայրաքաղաքի փողոցներում պարտադրված կայանում կատարած վարորդները չեն տուգանվի - RadioVan.fm

Онлайн

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ մայրաքաղաքի փողոցներում պարտադրված կայանում կատարած վարորդները չեն տուգանվի

2018-04-25 14:28 , Общество, 1268

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ մայրաքաղաքի փողոցներում պարտադրված կայանում կատարած վարորդները չեն տուգանվի

Ապրիլի 12-ից 23-ը ներառյալ մայրաքաղաքի փողոցներում պարտադրված կայանում կատարած վարորդները չեն տուգանվի: Այդ մասին տեղեկատվություն է տարածել Երևանի քաղաքապետարանը:

«Հարգելի՛ համաքաղաքացիներ,

տեղեկացնում ենք, որ Երևան քաղաքում վերջին օրերին կազմակերպված հավաքների ու երթերի արդյունքում երթևեկության խաթարմամբ և այդ ժամանակահատվածում մեր քաղաքացիների կողմից տրանսպորտային միջոցների պարտադրված կայանում իրականացնելով պայմանավորված, 2018 թվականի ապրիլի 12-ից 23-ը ներառյալ, ավտոկայանատեղերի վճարի չվճարման հայտնաբերված իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթներ չեն իրականացվի և վարչական տույժեր չեն կիրառվի»,-նշված է քաղաքային իշխանությունների տարածած հայտարարությունում:

Лента

Рекомендуем посмотреть