Քաջարանում խոչընդոտում են երիտասարդների բողոքի ակցիաներին - RadioVan.fm

Онлайн

Քաջարանում խոչընդոտում են երիտասարդների բողոքի ակցիաներին

2018-04-25 17:05 , Общество, 1715

Քաջարանում խոչընդոտում են երիտասարդների բողոքի ակցիաներին

Քաջարանի իշխանություններն այսօր խոչընդոտել են ՀՀԿ կուսակցության հետագա պաշտոնավարման դեմ բողոքի դուրս եկած տեղի երիտասարդների ակցիաների իրականացմանը: Այդ մասին «Ռադիո Վան»-ին տեղեկացրեց Քաջարանի բնակիչներից մեկը, ով չցանկացավ, որ իր անունը հրապարակվի:

Ռադիոկայանին ուղարկած հաղորդագրությունում երիտասարդը, մասնավորապես, գրել է.

«Ոզում եմ ներկայացնել մի իրավիճակ, որը կատարվում է Սյունիքի մարզի քաղաք Քաջարանում. վերջին քաղաքական իրավիճակների հետ կապված Քաջարանի քաղաքացիները, երիտասարդությունը նույնպես ուզում է ունենալ իր ներդրումը դասադուլների, գործադուլների միջոցով, բայց տեղի իշխանությունները, ովքեր ամբողջ հոգով և սրտով ՀՀԿ-ական են, ամեն ձև փորձում են խոչընդոտ հանդիսանալ քաղաքացիների թեկուզ քիչ քանակությամբ ցույցերին՝ վախեցնելով նրանց, որ աշխատանքից կհեռացվեք: ...Ինչպեստեղյակ եք, քաղաքի միակ «Հաց ու ջուր տվողը» դա պղնձամոլիպդենային կոմբինատն է, որտեղ աշխատում է քաղաքի 98%-ը: Այնտեղ նույնպես բոլորը հանդիսանում են ՀՀԿ-ականներ: Այսօր մոտավորապես ժամը 14:30-ի սահմաններում երիտասարդ ակտիվիստները ցույց կազմակերպեցին, բայց, ցավոք, դա տևեց ընդամենը 10 րոպե, քանի որ տեղի ՀՀԿ-ականների «օճառ» հարգող և սիրող օգնականները եկան և բռնի ուժով ցրեցին ցուցարարներին: Նշեմ նաև, որ արգելում ենգնալ Կապան մասնակցել ցույցի՝ չնայած այն բանին, որ Կապանում մոտավորապես նույն իրավիճակն է»:

Лента

Рекомендуем посмотреть