ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է տվել:
«Հիմք ընդունելով քաղաքական կոալիցիայի մասնակցության դադարեցման վերաբերյալ ՀՅԴ Գերագույն մարմնի հայտարարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Լևոն Մկրտչյանը հրաժարական է ներկայացրելՀՀ նախագահին»,-ասված է կրթական գերատեսչության մամլո ծառայության տարածած հաղորդագրությունում:
ՀՅԴ Հանրային կապերի գրասենյակի տարածած հաղորդագրությունից էլ տեղեկացնում ենք, որ հրաժարականի դիմումներ են ներկայացրել նաև ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Լոքյանը, ՀՀ բնապահպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը, ինչպես նաև ՀՀ Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանն ու ՀՀ Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը:
Հիշեցնենք՝ hանրապետությունում վերջին օրերին ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ ՀՅԴ Գերագույն մարմինը երեկ հանդես եկավ քաղաքական կոալիցիայից դուրս գալու մասին հայտարարությամբ: