Հանրապետականը պատրաստ է քննարկման՝ առանց նախապայմանների - RadioVan.fm

Онлайн

Հանրապետականը պատրաստ է քննարկման՝ առանց նախապայմանների

2018-04-26 08:50 , Политика, 1193

Հանրապետականը պատրաստ է քննարկման՝ առանց նախապայմանների

Հանրապետական խմբակցությունը պատրաստ է բոլոր կողմերի հետ քննարկել ցանկացած հարց` առանց նախապայմանների. պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո նման հայտարարությամբ է հանդես եկել Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը:

Միաժամանակ հաղորդվում է, որ հանդիպմանը Սարգսյանը ՀՀԿ պատգամավորներին և վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին մանրամասն ներկայացրել է իր հրաժարականի պատճառները, խոսել Ազգային ժողովում աշխատելու տարբեր ձևաչափերի մասին` հորդորելով «ամեն ինչում առաջնային նշանակություն տալ ներքին կայունությանն ու երկրի անվտանգությանը, ինչը ցանկացած որոշման դեպքում կարելի է իրականացնել միայն Հանրապետականի միասնության շնորհիվ»։

Лента

Рекомендуем посмотреть