Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀԿ-ն. «Ինտերֆաքս» - RadioVan.fm

Онлайн

Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀԿ-ն. «Ինտերֆաքս»

2018-04-26 14:54 , Политика, 1935

Կարեն Կարապետյանը կգլխավորի ՀՀԿ-ն. «Ինտերֆաքս»

ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանը ՀՀԿ խմբակցության անդամների հետ երեկ ուշ երեկոյան մեկնարկած հանդիպման ժամանակ կուսակցության ղեկավարի պաշտոնի համար առաջարկել է վարչապետի լիազորությունների ժամանակավոր պաշտոնակատար, ՀՀԿ փոխնախագահ Կարեն Կարապետյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում է «Ինտերֆաքս» գործակալությունը` հղում անելով ԱԺ « Հանրապետական» խմբակցության իր աղբյուրին: Ըստ աղբյուրի` հանդիպումը տևել է մինչև առավոտյան 5-ը:

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ՝ երեկ, ՀՀ երրորդ նախագահ, պաշտոնաթող վարչապետ Սերժ Սարգսյանի հետ ունեցած հանդիպումից հետո, Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցությունը հայտարարեց ինչպես առանց նախապայմանների բոլոր կողմերի հետ ցանկացած հարց քննարկելու պատրաստակամության, այնպես էլ՝ այն մասին, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի հետ պայմանավորվածություն են ձեռք բերել կուսակցության նախագահի փոփոխության հարցը քննարկելու վերաբերյալ:

Лента

Рекомендуем посмотреть