«Իմ քայլի» հանրահավաքում ելույթ ունեցած քննիչի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի - RadioVan.fm

Онлайн

«Իմ քայլի» հանրահավաքում ելույթ ունեցած քննիչի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

2018-04-26 17:25 , Право, 3025

«Իմ քայլի» հանրահավաքում ելույթ ունեցած քննիչի նկատմամբ ծառայողական քննություն կանցկացվի

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն` հանրահավաքի ժամանակ հարթակ բարձրացած քննիչի նկատմամբ: Այդ մասին հայնում են Քննչական կոմիտեից՝ ընդգծելով, որ քննչական մարմիններն ապաքաղաքական մարմիններ են և ծառայողները չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

««ՀՀ քննչական կոմիտեի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածն ուղղակի սահմանում է, որ Քննչական կոմիտեի ծառայողը յուրաքանչյուր պարագայում պարտավոր է դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն: ... Անընդունելի համարելով քննիչների կողմից քաղաքական գործընթացներին որևէ ձևով միջամտելն ու մասնակցությունը՝ ՀՀ ՔԿ ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստվում է ծառայողական քննություն»,-նշում են Կոմիտեից:

Նշենք՝ երեկ Հանրապետության հրապարակում կայացած «Իմ քայլը» շարժման հանրահավաքի ժամանակ հարթակ բարձրացավ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնի քննիչ, կապիտան Սուրեն Նավոյանը, ով իր ելույթի խոսքում դիմելով հավաքվածներին՝ նշեց՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր ասում՝ ձեր ցավը տանեմ», ապա հավելեց, որ չի կարող անտարբեր մնալ երկրում կատարվող իրողություններին և ժողովրդի հետ է:

Հավելենք, որ նշյալ հանրահավաքում համաժողովրդական շարժմանը երեկ միացան և հարթակից ելույթ ունեցան նաև ոստիկանության կապիտան Գարիկ Թովմասյանը և Ձերբակալված անձանց պահման վայրի ավագ Միքայել Բաբայանը:

Лента

Рекомендуем посмотреть