ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ ապրիլի 27-ին իր գլխավորած շարժումը հանրահավաք կանի Գյումրիում, իսկ ապրիլի 28-ին՝ Վանաձորում։
Ելույթ ունենալով հանրահավաքում, Նիկոլ Փաշինյանն ասել է, որ այս որոշումը կայացվել է նաեւ այն նպատակով, որ Երեւանի ակտիվիստները հանգստանան եւ վերականգնեն ուժերը՝ ապրիլի 29-ին եւ 30-ին Երեւանում կայանալիք «աննախադեպ ծավալի գործողություններին մասնակցելու համար»։