Թուրք հաքերները կոտրել են թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականի «Twitter» -ի էջը - RadioVan.fm

Онлайн

Թուրք հաքերները կոտրել են թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականի «Twitter» -ի էջը

2017-07-28 17:19 , Мир, 1264

Թուրք հաքերները կոտրել են թուրքական բանտից փախած պոլսահայ մտավորականի «Twitter» -ի էջը

Թուրքական «Ayyıldız Tim» հաքերային խումբը կոտրել է պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանի «Twitter» -ի էջը: «CNN Türk» լրատվամիջոցի համաձայն՝ հաքերները նաև գրառում են կատարել Նիշանյանի անունից։ Նրանք մասնավորապես գրել են, թե «մի թռչուն» արտասահման է փախել և դրանով հպարտանում է: Ապա ավելացրել են, որ «այդ թռչունին բռնելու գործը իրենց վրա է մնացել»։ Նիշանյանը վերոնշյալի կապակցության «Facebook»-ի էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իր թվիթերյան էջը առայժմ իր վերահսկողության տակ չէ:

Այս տարվա հուլիսի 14-ին, հիշեցնենք, թվիթերյան իր էջում արված «Թռչունը թռավ. տարոսը մնացած ութսուն միլիոնին» գրառմամբ պոլսահայ մտավորականը հայտնեց թուրքական բանտից փախչելու մասին: Նա այնտեղ գտնվում էր 2014 թվականից:

Հայտնի լեզվաբանն իր դիմում-խնդրանքի հիման վրա ժամանակավոր կեցության իրավունք է ստացել Հունաստանում:

Лента

Рекомендуем посмотреть