ՀՀԿ֊ն թեկնածու չի առաջադրի. Շարմազանով - RadioVan.fm

Онлайн

ՀՀԿ֊ն թեկնածու չի առաջադրի. Շարմազանով

2018-04-28 18:45 , Политика, 1918

ՀՀԿ֊ն թեկնածու չի առաջադրի. Շարմազանով

Իշխող Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը քիչ առաջ հայտարարեց, որ իրենց կուսակցությունը չի պատրաստվում վարչապետի թեկնածու առաջադրել մայիսի 1֊ին կայանալիք ընտրություններին։

«Մենք չենք առաջադրի թեկնածու։ Ում կքվեարկենք՝ կապված է թե ովքեր են առաջադրված և ինչ ծրագրով հանդես կգան», ֊ հայտարարեց Էդուարդ Շարմազանովը։

Խորհրդարանը մայիսի 1-ին նշանակված հատուկ նիստում նոր վարչապետ է ընտրելու: Նիկոլ Փաշինյանը հանրահավաքներում իր ելույթներում թե՛ ինքն է կոչ անում խորհրդարանական մեծամասնության՝ Հանրապետական խմբակցության պատգամավորներին և թե՛ հորդորում է ճնշում գործադրել նրանց վրա, որպեսզի նրանք ձայն տան, իր բնորոշմամբ, ժողովրդի՝ ցուցարարների աջակցությունը վայելող թեկնածուի օգտին:

Лента

Рекомендуем посмотреть