Պաշտոնապես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ - RadioVan.fm

Онлайн

Պաշտոնապես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ

2018-04-30 13:22 , Политика, 1181

Պաշտոնապես ՀՀ վարչապետի թեկնածու առաջադրված Փաշինյանն այսօր հանդիպումներ է ունենում ԱԺ խմբակցությունների հետ

Այսօր առավոտյան Ազգային ժողովի «Ելք» խմբակցության նիստում միաձայն որոշում է կայացվել վարչապետի թեկնածու առաջադրել խմբակցության ղեկավար, «ՀՀԿ անվերապահ կապիտուլյացիայի» պահանջով ձևավորված «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանին:

Քիչ առաջ ՀՀ ԱԺ ընդհանուր բաժին է հանձնվել Նիկոլ Վովայի Փաշինյանի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրման փաստաթղթերի փաթեթը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել «Ծառուկյան» դաշինք խմբակցության հետ: Խմբակցությունը որոշում է կայացրել Հայաստանի վարչապետի ընտրություններում միաձայն քվեարկել Փաշինյանի օգտին: Նշենք՝ «Ծառուկյան» դաշինք խմբակցությունը 31 պատգամավոր ունի:

13:00-ին նախատեսված է Փաշինյանի հանդիպումը Ազգային ժողովի «Հայ Հեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն հետ, իսկ 15:00-ին՝«Հայաստանի Հանրապետական կուսակցություն» խմբակցության:

Лента

Рекомендуем посмотреть