« Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես». Ռոբերտ Քոչարյանը՝ ներհայաստանյան զարգացումների մասին - RadioVan.fm

Онлайн

« Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես». Ռոբերտ Քոչարյանը՝ ներհայաստանյան զարգացումների մասին

2018-04-30 14:15 , Политика, 1188

« Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես». Ռոբերտ Քոչարյանը՝ ներհայաստանյան զարգացումների մասին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայաստանյան վերջին զարգացումների կապակցությամբ մեկնաբանություն է տվել ռուսաստանյան НТВ հեռուստաընկերությանը:

«Հեղափոխություն առանց գույնի. ինչու Հայաստանում իշխանափոխությունը նոր Մայդան չդարձավ». վերնագրով նախօրեին հրապարակված հոդվածում Քոչարյանը, մասնավորապես ասել է.

«Ի՞նչ է պահանջում Նիկոլ Փաշինյանը. ինձ իշխանություն տվեք, հենց հիմա, անհապաղ։ Իշխանությունը հո ճամպրուկ չէ, որ վերցնես ու փոխանցես: Դա կոնկրետ մարդիկ են, խորհրդարան, պատգամավորական կորպուս, նրանք նույնպես ինքնասիրություն ունեն։ Եվ ստիպել նրանց գնալ իրենց կամքին, համոզմունքներին, քաղաքականության մասին իրենց պատկերացումներին հակառակ՝ ահաբեկելով մարդկանց մեծ բազմությամբ, դա բոլորովին այլ ծայրահեղություն է»:

Лента

Рекомендуем посмотреть