ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի եւ կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին - RadioVan.fm

Онлайн

ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի եւ կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին

2018-05-02 19:09 , Политика, 2013

ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի եւ կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին

ՀՀ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը քիչ առաջ հայտարարություն է տարածել, որում ասված է, որ ՀՀԿ-ն թեկնածու չի առաջադրի եւ կպաշտպանի պատգամավորների մեկ երրորդի կողմից առաջադրված վարչապետի թեկնածուին:

«ՀՀԿ» խմբակցության հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև.

Մենք դրական ենք գնահատում փաստը, որ Ազգային ժողովի քննարկումներում խորհրդարանական չորս խմբակցությունների կողմից հնչեցին առկա գրեթե բոլոր մտահոգությունները, որոնք կան երկրում ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու տեսանկյունից: Հանրապետականի կողմից հնչեցված մտահոգությունների մի մասը վարչապետի թեկնածուի հետ հարցուպատասխանի ընթացքում փարատվեց, բայց ամենակարևորները դեռ մնացել են անպատասխան: Այդ հարցերն անկյունաքարային են ոչ թե Հանրապետական կուսակցության, այլ մեր երկրի հենց վաղվա համար:

Հանրապետականը լուռ ու անպատասխան իր վրա վերցրեց մեղադրանքները, որոնք իր հետ իրականում քիչ կապ ունեին:

Վերցրեց հանուն երկրի,հանուն վաղվա` հույսով, որ ովքեր պետք է ընկալեին, ընկալեցին մեր ասելիքը:

Այժմ, հաշվի առնելով երկրին անհապաղ կայուն ընթացք վերադարձնելու հրամայականը, ի գիտություն ընդունելով ս.թ. մայիսի մեկին ՀՀ ԱԺ-ում վարչապետի ընտրության գործընթացում հնչած դիրքորոշումներն ու քվեարկության արդյունքները` ՀՀԿ խմբակցության անունից հայտարարում եմ.

Հայաստանի Հանրապետությունը մայիսի 8-ին ունենալու է սահմանադրական ճանապարհով ընտրված վարչապետ:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վարչապետի թեկնածու չի առաջադրելու:

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը խորհրդարանի 1/3-ի կողմից առաջադրված թեկնածուին աջակցելու է դառնալ վարչապետ:

Կոչ ենք անում անհապաղ վերացնել տիրող անընդունելի վիճակը, բացել մայրաքաղաքի ու հանրապետության փողոցներն ու մայրուղիները, շտապ դադարեցնել օդանավակայանի հերթական շրջափակումը, դադարեցնել անհանդուրժողականության քարոզը և վերադառնալ սահմանադրական ճանապարհով ենթադրվող անհրաժեշտ գործողությունների դաշտ:

Վահրամ Բաղդասարյան

«ՀՀԿ» խմբակցության ղեկավար

Лента

Рекомендуем посмотреть