Վարչապետի հաջորդ ընտրությունը՝ մայիսի 8-ին - RadioVan.fm

Онлайн

Վարչապետի հաջորդ ընտրությունը՝ մայիսի 8-ին

2018-05-02 15:10 , Политика, 1391

Վարչապետի հաջորդ ընտրությունը՝ մայիսի 8-ին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը վարչապետի ընտրության անցկացման մասին հայտարարություն է տարածել, համաձայն որի «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 140-րդ հոդվածի 3-րդ մասի՝ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին՝ ժամը 12:00-ին, իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հիշեցնենք՝ նախօրեին՝ մայիսի 1-ին, վարչապետի ընտրության հարցի քննարկման նպատակով ԱԺ-ում գումարված հատուկ նիստը արդյունք չգրանցեց. վարչապետի միակ թեկնածու, «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման կասեցման բողոքի շարժումը գլխավորող Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ քվեարկեց 45, դեմ՝ 55 պատգամավոր: Փաշինյանին ՀՀ վարչապետ ընտրվելու համար չբավարարեց 8 ձայն։

Лента

Рекомендуем посмотреть