Ուշադրություն, մայիսի 25-ից հուլիսի 25-ը ՌԴ մեկնողներ - RadioVan.fm

Онлайн

Ուշադրություն, մայիսի 25-ից հուլիսի 25-ը ՌԴ մեկնողներ

2018-05-04 15:25 , Общество, 2256

Ուշադրություն, մայիսի 25-ից հուլիսի 25-ը ՌԴ մեկնողներ

ՖԻՖԱ-ի 2018թ. ֆուտբոլի աշխարհի առաջնության անվտանգության միջոցառումներով պայմանավորված՝ Ռուսաստանի ներքոհիշյալ քաղաքներում, որտեղ տեղի են ունենալու առաջնության հանդիպումները, 2018թ․ մայիսի 25-ից հուլիսի 25-ը ընկած ժամանակահատվածում մտցված է հատուկ ռեժիմ: Դրանք են՝ Վոլգոգրադ, Եկատերինբուրգ, Կազան, Կալինինգրադ, Մոսկվա, Նիժնի Նովգորոդ, Դոնի Ռոստով, Սամարա, Սանկտ Պետերբուրգ, Սարանսկ, Սոչի:

Այդ մասին ՀՀ քաղաքացիների տեղեկացնում են ՀՀ միգրացիոն պետական ծառայությունից՝ նշելով, որ հատուկ ռեժիմը ենթադրում է, որ oտարերկրյա քաղաքացիները, այդ թվում նաև ՀՀ քաղաքացիները, պարտավոր ենՌԴ վերոնշյալ քաղաքներ մուտք գործելուց հետո 24 ժամվա ընթացքում հաշվառվել ՌԴ ՆԳ նախարարության համապատասխան տարածքային մարմնում: Բացի այդ՝ սահմանափակվելու է նշված քաղաքներ ուղևորափոխադրող ավտոբուսների մուտքը, իսկ միգրացիոն հսկողությունը նշված ժամանակահատվածում խստացվելու է:

Հայաստանայն միգրացիոն ծառեայությունը խնդրում է պահպանել ՌԴ տարածքում գտնվելու կանոնները՝ հիշեցնելով, որ անգամ փոքրիրավախախտումները կարող են խիստ միջոցների կիրառման պատճառ դառնալ:

Նշյալի վերաբերյալ ՌԴ նախագահի հրամանագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ:

Лента

Рекомендуем посмотреть