«Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինի». Նիկոլ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

«Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինի». Նիկոլ Փաշինյան

2018-05-07 19:51 , Политика, 2577

«Նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինի». Նիկոլ Փաշինյան

«Իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարին մենք պատրաստ ենք»,-այդ մասին այսօր, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի հետ հանդիպումից, հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» համաժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:

Ն.Փաշինյանը վերահաստատել է նախկինում արված հայտարարությունը, թե վենդետաներ չեն լինելու: «Խաղի կանոնները պարզ են լինելու բոլորին, իսկ դա օրինականությունն է»,-ընդգծել է վարչապետի թեկնածուն՝ պատասխանելով հարցին՝ չի լինելու արդյոք վենդետա «Մարտի 1-ի» դեպքով:

Անդրադառնալով փոխվարչապետի պաշտոնի համար Խաչատուր Սուքիասյանի անվան շրջանառվելու հարցին՝ Փաշինյանն ընդգծել է. «Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինի»:

Վարչապետի թեկնածուն հիշեցրել է նաև շարժման օրերին իր արած հայտարարությունն այսմ մասին,որ մայիսի 8-ից մենաշնորհներ չեն լինելու:

Лента

Рекомендуем посмотреть