«Կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում». նորընտիր վարչապետը միացավ Հանրապետության հրապարակում հաղթանակը տոնող քաղաքացիներին - RadioVan.fm

Онлайн

«Կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում». նորընտիր վարչապետը միացավ Հանրապետության հրապարակում հաղթանակը տոնող քաղաքացիներին

2018-05-08 15:45 , Общество, 3141

«Կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում». նորընտիր վարչապետը միացավ Հանրապետության հրապարակում հաղթանակը տոնող քաղաքացիներին

«Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ, հաղթանակն այն է, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ»,-հայտարարեց ԱԺ հատուկ նիստից հետո անմիջապես Հանրապետության հրապարակ ուղևորված նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանրահավաքի հարթակից դիմելով ՀՀ քաղաքացիներին՝ վարչապետն ընդգծեց. «Այսօր և սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի վարչապետ, և այդ սուբյեկտը Հայաստանի Հանրապետության քաղաքացին է։ Պետական պաշտոնը՝ նախագահ, վարչապետ, ԱԺ նախագահ, նախարարներ, դրանք ընդամենը ծառայում են ժողովրդին, և սրանից հետո ժողովուրդը պետք է հոգ տանի, որ նրանք ազնիվ և անմնացորդ ծառայեն ժողովրդին, հակառակ դեպքում ժողովուրդը պետք է անի իր քայլը այնպես, ինչպես արեց 2018-ի ապրիլին։

Եվ ուրեմն, ստանձնելով Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը, հայտարարում եմ՝ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը։ Եվ ուրեմն՝ կեցցե՜ ազատությունը, կեցցե՜ Հայաստանի Հանրապետությունը, կեցցենք մենք և մեր երեխաները, որ արդեն իսկ ապրում են ազատ և երջանիկ Հայաստանում»:

Այնուհետ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ուղևորվեց Բաղրամյան 26 հասցեում գտնվող վարչապետի նստավայր:

Հիշեցնենք՝ 1 ու կես ժամ տևած ԱԺ հատուկ նիստում 59 կողմ, 42 դեմ ձայների հարաբերակցությամբ՝ ՀՀ 16-րդ վարչապետ ընտրվեց Սերժ Սարգսյանի՝ որպես վարչապետի հետագա պաշտոնավարման և «Հանրապետական» կուսակցության հետագա իշխանավարման դեմ «Իմ քայլը» շարժումն առաջնորդող «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть