Դատապարտյալները տեսազանգով հաղորդակցվեելու հնարավորություն կունենան - RadioVan.fm

Онлайн

Դատապարտյալները տեսազանգով հաղորդակցվեելու հնարավորություն կունենան

2018-05-10 16:05 , Общество, 1252

Դատապարտյալները տեսազանգով հաղորդակցվեելու հնարավորություն կունենան

Օտարերկրյա կալանավորված անձինք կամ դատապարտյալները, որոնց մերձավոր ազգականները չեն կարող տեսակցել նրանց, ինչպես նաև այն կալանավորված անձանց կամ դատապարտյալներին, որոնց մերձավոր ազգականները չեն կարող օգտվել կարճատև տեսակցությունից, տրամադրվելու է ամսվա ընթացքում երկու անգամ մինչև քսան րոպե տևողությամբ տեսազանգից օգտվելու հնարավորություն:

Այդ մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից՝ նշելով, որ գերատեսչության և ՀՀ կառավարության կողմից 2017 թվականի հուլիսի 6-ին ընդունված«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի N 1543-Ն որոշման մեջ փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության N 1599-Ն որոշումն ուժի մեջ է մտնելու 2018 թվականի նոյեմբերի 1-ից:

«ՀՀ արդարադատության նախարարության և «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ համագործակցության արդյունքում փորձնական կարգով«Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում արդեն իսկ համապատասխան տեխնիկական սարքավորումներ են տեղադրվել և գործարկվել է տեսազարգի համակարգը, որի միջոցով քրեկատարողական հիմնարկներում գտնվող անձինք հնարավորություն ունեն օգտվելտեսազանգի իրավունքից: Միաժամանակ, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կատարվում են համապատասխան սենյակի վերանորոգման աշխատանքներ և մոտ օրերս այդ հիմնարկում նույնպես կտեղադրվեն տեսազանգի համար անհրաժեշտտեխնիկական սարքավորումները:

Որոշման պահանջներն ապահովելու նպատակով «Կարմիր խաչ» միջազգային կազմակերպության հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն, համաձայն որի՝ տեսազանգի կազմակերպման նպատակով ՀՀ արդարադատության նախարարության բոլոր քրեակատարողական հիմնարկները մինչև 2018 թվականի նոյեմբերի 1-ը կապահովվեն անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներով»,-հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:

Лента

Рекомендуем посмотреть