Ինչու՞ չեն դադարում ապօրինի ծառահատումները Դիլիջանում և ինչ անել - RadioVan.fm

Онлайн

Ինչու՞ չեն դադարում ապօրինի ծառահատումները Դիլիջանում և ինչ անել

2018-05-10 22:38 , Общество, 3890

Ինչու՞ չեն դադարում ապօրինի ծառահատումները Դիլիջանում և ինչ անել

Որպես բնիկ դիլիջանցի ու 30 տարի Դիլիջանում բնակված քաղաքացի՝ կուզենայի անդրադառնալ ինչպես անցյալում, այնպես էլ՝ այս օրերին աղմուկ բարցրացրած խնդրի՝ Դիլիջան ազգային պարկի տարածքում անօրիական ծառահատումներին։

Խնդիրն ունի 2 կողմ՝ բնապահպանական և սոցիալական, որոնք պարտադիր պետք է լուծվեն միասին, հակառակ դեպքում՝ բոլոր լուծումները կլինեն ժամանակավոր և ապարդյուն։

Բնապահպանական խնդիրը կարելի է չմանրամասնել. ինֆորմացիան շատ է և հասկանալի։

Ինչ վերաբերում է սոցիալական խնդրին, ապա պետք է նշել, որ ծառահատումներ իրականացնում են բնակչության սոցիալական տարբեր շերտեր ներկայացնող քաղաքացիներ.

1․ սոցիալապես ապահովված բիզնեսմեններ, այդ թվում՝ անտառտնտեսության ղեկավարությունը, որոնք օրեցօր հարստանում են բնության ոչնչացմամբ,

2․ սոցիալապես անապահով շերտ, որը վառելափայտի վաճառքից բացի ապրուստի այլ տարբերակ չունի,

3․ սոցիալապես անապահով շերտ, որը տարվա ցուրտ եղանակին ջեռուցման այլ տարբերակ չունի։ Համեմատության համար նշեմ, որ ձմռան սեզոնին վառելափայտի ծախսը տատանվում է 10000-45000 դրամի սահմաններում, կախված այն բանից, թե քաղաքացին ի՞նքն է անտառից կտրում ծառը և բերում տուն, թե՞ գնում է այն 2-րդ խմբի ներկայացուցչից։

Հաշվի առնելով, որ Դիլիջանում և գյուղերում գերակշռում են առանձնատները, այլ ոչ բնակարանները, ապա նույն մակերեսի համար հոսանքով ջեռուցումը երեք ամսվա կտրվածքով կարժենա նվազագույնը 80000-100000 դրամ, իսկ գազով ջեռուցման մասին կարող ենք նույնիսկ չխոսել, որովհետև մեծամասնությունը գազի ջեռուցման ժամանակակից համակարգ տեղադրելու հնարավորություն չունի։

Իմ կարծիքով, հարցի միակ լուծումը պետք է անցնի փուլերով՝ 2-րդ և 3-րդ խմբերի ապրուստի և ջեռուցման խնդիրները վերացնելուց հետո: Դրանից հետո միայն՝ հնարավոր կլինի օրենքի ուժով իսպառ վերացնել ապօրինի ծառահատումները։


Հեղինակ՝ Արտաշես Աղաջանյան

Лента

Рекомендуем посмотреть