Սարգսյանը փակեց, Փաշինյանը բացեց կառավարության նիստերը ԶԼՄ-ների համար - RadioVan.fm

Онлайн

Սարգսյանը փակեց, Փաշինյանը բացեց կառավարության նիստերը ԶԼՄ-ների համար

2018-05-11 16:06 , Политика, 2831

Սարգսյանը փակեց, Փաշինյանը բացեց կառավարության նիստերը ԶԼՄ-ների համար

Հայաստանի կառավարությունում նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է առաջին նիստը: Օրակարգում ներառված է եղել թվով 17 հարց, որից 6-ը՝ զեկուցվող:

Վարչապետի որոշմամբ՝ գործադիրի նիստը դռնբաց է եղել, լրագրողները հնարավորություն են ունեցել ինչպես նախկինում էր՝ հետևել նիստի ընթացքին մամլո սրահում տեղադրված մոնիտորների միջոցով:

Հիշեցնենք՝ կառավարության նիստերը արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հեղինակած «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքինախագծով՝ դռնփակ դարձավ Սերժ Սարգսյանի՝ վարչապետ ընտրվելուն ընդառաջ:

Ըստ այդմ՝ 2018-ի վերջին դռնբաց նիստը տեղի ունեցավ ապրիլի 5-ին:Ապրիլի 17-ին վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը այդ պաշտոնում ապրիլի 19-ին կայացած միակ նիստը վարեց վարեց լրագրողների տեսադաշտից դուրս։

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть