Որդեկորույս մայրերը մեծ սպասելիքներ ունեն վարչապետ Փաշինյանից - RadioVan.fm

Онлайн

Որդեկորույս մայրերը մեծ սպասելիքներ ունեն վարչապետ Փաշինյանից

2018-05-11 17:08 , Общество, 1910

Որդեկորույս մայրերը մեծ սպասելիքներ ունեն վարչապետ Փաշինյանից

Խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների ծնողները ինչպես կառավարության նիստերի գրեթե բոլոր օրերին, այսօր ևս կառավարության շենքի առջև էին: Տարբերությունը սակայն մեկն էր՝ այսօր նրանց աչքերում արտացոլված էր հավատ և հույս, որ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը կլսի և լուծում կտա իրենց պահանջին, այն է՝ կապահովի արդար դատավարություն և կպատժվեն իրենց որդիների մահվան մեղավորները:

Ծնողների հետ զրույցի և կառավարության շենքի առջև խմբված քաղաքացիների հարցախույզը՝ նորանշանակ ոստիկանապետ Վալերի Օսիպյանից՝ տեսանյութում.

կ

Նշենք, որ կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտեցավ որդեկորույս մայրերին՝ խոստանալով, որ կհանձնարարի, որպեսզի նրանց բարձրացրած հարցերով զբաղվեն և հնարավորինս արագ լուծում տան:

Ծնողներից մեկն էլ նամակ տվեց Փաշինյանին՝ խնդրելով, որ անպայման այն կարդա:

Հեղինակ՝ Լիաննա Մարգարյան

Лента

Рекомендуем посмотреть