Քաղաքապետարանն իր հունով աշխատում է և օրակարգում քաղաքապետի հրաժարականի հարց չկա, չենք քննարկել. այդ մասին կառավարության այսօրվա նիստից հետ լրագրողների հետ զրույցում ասել էԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը՝ մեկնաբանելով իր հրաժարականը պահանջող քաղաքացիների պահանջը:
Լրագրողների հարցին՝ արդյոք Նիկոլ Փաշինյանի վարչապետության ժամանակ պատկերացնո՞ւմ է իր աշխատանքը, Մարգարյանը պատասխանել է. «Այո, համայնք է, Երևանն իր աշխատանքները իր ծրագրերով կազմակերպում է, իսկ ինչ մնում է հրաժարականին, ապա օրակարգում նման հարց չկա, չենք քննարկել»:
Հիշեցնենք՝ երեկ «Տարո՛ն, հեռացի՛ր» կոչերով «Մերժում ենք Տարոնին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են իրականացրել Երևանի քաղաքապետարանի շենքի մոտ՝ պահանջելով Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը։