Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել արդարադատության նորանշանակ նախարարի պրոֆեսիոնալիզմը - RadioVan.fm

Онлайн

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել արդարադատության նորանշանակ նախարարի պրոֆեսիոնալիզմը

2018-05-14 17:35 , Политика, 2775

Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել արդարադատության նորանշանակ նախարարի  պրոֆեսիոնալիզմը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նորանշանակ նախարար Արտակ Զեյնալյանն ու արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանն այսօր հանդիպել են ՀՀ ԱՆ աշխատակազմի ներկայացուցիչներին:

«Դավիթ Հարությունյանը բարձր է գնահատել Արտակ Զեյնալյանի պրոֆեսիոնալիզմն ու վստահեցրել, որ սատարելու է նախարարի կողմից իրականացվելիք ծրագրերը: Դավիթ Հարությունյանը նշել է, որ նախարարության ներկայիս թիմը կատարել է ծավալուն աշխատանք, իսկ մեկնարկած ծրագրերից շատերն ընթացքում են:

Վստահ եմ, որ նախարարն այն հաջողությամբ կշարունակի, նաև վստահ եմ, որ նոր խնդիրներ ու հարցադրումներ են լինելու»,-նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ ասել է Դավիթ Հարությունյանն ու նախարարին և աշխատակազմին հաջողություն մաղթել սպասվելիք գերլարված աշխատանքում՝ ընդգծելով, որ Նախարարության հաջողությունը լինելու է նաև իր հաջողությունը:

Նախարար Զեյնալյանը ողջունել է Արդարադատության նախարարության աշխատակազմին և նշել, որ Հայաստանում տեղի են ունեցել փոփոխություններ, որոնցից պետք է քաղել առավելագույնը և թույլ չտալ կորուստներ:

«Հայաստանի վարկանիշը մեր աշխատանքով ու ջանասիրությամբ բարձրացնելուլայն հնարավորություն է տրված այս պահին»,-ընդգծել է նորանշանակ նախարարն ու բոլորին հաջողություն ցանկացել:

Նշենք, որ Արտակ Զեյնալյանը ՀՀ արդարադատության նախարար է նշանակվել ՀՀ նախագահի մայիսի 12-ի հրամանագրով՝ այդ պաշտոնում փոխարինելով Դավիթ Հարությունյանին:

Лента

Рекомендуем посмотреть