ՀՀ-ում մշտական բնակչության թվաքականը շարունակում է նվազել: Այդ մասին փաստում է ազգային վիճակագիրը: Այսպես՝ հուլիսի մեկի դրությամբ երկրում մշտական բնակչության թիվը կազմել է 2 979 900 մարդ: Ցուցանիշը հունվարի համեմատ նվազել է 6200-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ 15 200-ով:
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսում ներկայացնելով ընթացիկ տարվա առաջին կիսամյակի ժողովրդագրական ցուցանիշներն ընդգծել է, որ միգրացիայի մնացորդը կազմել է 8 700 մարդ, այսինքն՝ այսքան քաղաքացիներ առաջին կիսամյակում ՀՀ-ից մեկնել և չեն վերադարձել: Հաշվառումից դուրս է եկել նրանցից 1440-ը: