«Վիճակագիրների համար երջանկությունը հասկացված լինելն է». ԱՎԾ ղեկավարը վերանշանակվել է - RadioVan.fm

Онлайн

«Վիճակագիրների համար երջանկությունը հասկացված լինելն է». ԱՎԾ ղեկավարը վերանշանակվել է

2018-05-17 15:55 , Политика, 1221

«Վիճակագիրների համար երջանկությունը հասկացված լինելն է». ԱՎԾ ղեկավարը վերանշանակվել է

ՀՀ կառավարության որոշմամբ՝ Ստեփան Մնացականյանն գործադիրի այսօրվա նիստում վերանշանակվեց ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի նախագահի պաշտոնում՝ վեց տարի ժամկետով: Վերանշանակվեցին նաև կոմիտեի անդամները, ինչը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պարզաբանմամբ՝ արվում է «այս նուրբ համակարգի գործունեության շարունակականությունը» ապահովելու նպատակով:

«Ըստ էության, գործող օրենսդրությունն ու տրամաբանությունը հուշում են, որ վիճակագրության ոլորտը պետք է դուրս լինի քաղաքական կոնյուկտուրայի ազդեցությունից, և մեր կառավարությունը մտադիր է հենց այդ խնդիրը լուծել, և մենք շանս ենք տեսնում, որ կառավարության փոփոխությունից հետո վիճակագրական կոմիտեն նույնը թողնելով՝ ստեղծել իրավիճակ, որ կոմիտեն բալանսավորված լինի, այսինքն, իսկապես լիարժեք անկախություն ապահովվի,որովհետև սա օգտակար է նաև կառավարության համար՝ գործունեության արդյունքների մասին ռեալ պատկերացում ունենալու համար»,-ասաց վարչապետը:

«Լուրջ պետք է աշխատել, որպեսզի ՀՀ-ում պաշտոնական վիճակագրության նկատմամբ հանրության վստահելիությունը բարձրանա,-ասաց վարչապետը՝ նշելով,-եկեք ուղիղ նայենք փաստերին և արձանագրենք, որ հանրությունը շատ հաճախ կասկածի տակ է դնում վիճակագրության կոմիտեի ոչ թե թվաբանությունը, այլ՝ բովանդակությունը: Շատ կարևոր է, որ ճշգրիտ ազդակներ ունենանք, և մեր մտքում հարց չլինի՝ իրականում էսպես է, թե էսպես չի»։

«Ամբողջ աշխարհում հրապարակվող վիճակագրական ցուցանիշներըմեկի համար լավ լուր է, մեկի համար՝ վատ, երրորդիհամար՝ որևիցե արժեք չներկայացնող»,-վարչապետին արձագանքեց Ստեփան Մնացականյանը՝ շնորհակալություն հայտնելով վստահության համար և նշելով, որ կփորձի արդարացնել նրա հույսերը:

«Եթե ազատական տնտեսակարգով երկրներում վիճակագրության հրապարակումից հետո քննադատություն չեղավ, նշանակում է՝մենք արթնացել ենք կամ խորհրդային միությունում 1937 թ-ին, կամ ժամանակակից Հյուսիսային Կորեայում, քանի որ իրականությունն այն է, ինչին բոլորն են նայում և ոչ թե այն, ինչ յուրաքանչյուրն է տեսնում»,-հավելեց Վիճակագրական կոմիտեի վերանշանակված նախագահը:

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց. «Պարոն Մնացականյան,եթե այսքան անկեղծացել ենք, մի բան էլ ես ասեմ: Արևմտյան երկրներից մեկի վարչապետը այսպիսի արտահայտություն է արել՝ կա սուտ, կա լկտի սուտ, և կա վիճակագրություն: Ես հույս ունեմ, որ Հայաստանի վիճակագրական կոմիտեն մեզ բոլորիս կհանի այդ տրամաբանությունից: Սա ընդամենը հումոր է, հուսով եմ, որ ձեզ որևէ բանով չնեղացրի, դա ես չեմ ասել, դա իրենց վիճակագրության մասին է եղել»:

Ստեփան Մնացականյանը պատմական ակնարկով արձագանքեց. «Երբ ձևավորվեց ՄԱԿ-ը՝որոշվեց, որ պետք է ստեղծվի վիճակագրական հանձնաժողով, որ ամբողջ աշխարհում միևնույն մեթոդաբանությամբ վիճակագրությունը կազմեն, բնականաբար, շատ դժվար հասկանալի է, բավականին բարդ է: Դրա համար էլ, ողջ աշխարհում ընդունված է հետևյալ թեզը՝ «Վիճակագիրների համար երջանկությունը հասկացված լինելն է»»:

Վարչապետն ի պատասխան ասաց. «Մենք ձեզ երջանկություն ենք մաղթում»:

Лента

Рекомендуем посмотреть