Առաջին փոխվարչապետը հրաժարվել է հասանելիք ծառայողական 5 մեքենայից 3-ից. նոր կառավարությունը կգնա այդ ուղով - RadioVan.fm

Онлайн

Առաջին փոխվարչապետը հրաժարվել է հասանելիք ծառայողական 5 մեքենայից 3-ից. նոր կառավարությունը կգնա այդ ուղով

2018-05-17 16:37 , Политика, 2547

Առաջին փոխվարչապետը հրաժարվել է հասանելիք ծառայողական 5 մեքենայից 3-ից. նոր կառավարությունը կգնա այդ ուղով

Գործադիրն այսօրվա նիստում ի թիվս մի շարք հարցերի՝ անդրադարձ է կատարել նաև ծառայողական մեքենաներին՝ արձանագրելով, որ պետապարատում այդ առումով գերկուտակում կա:

«Ժամանակակից աշխարհումտարբեր այլ լուծումներ կան այս հարցով։ Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել։ Պետք է զբաղվել այս հարցով ու առաջարկներ ներկայացնել»,-ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն արձագանքելով նշեց, որ ուսումնասիրել է խնդիրը և արձանագրել, որ պետական ապարատում ծառայողական մեքենաների գերկուտակումը ծախսերի ավելորդ վատնում է։

«Առաջին փոխվարչապետի հաշվեկշռում կա 5 մեքենա, մենք 3-ից հրաժարվել ենք, իսկ 2-ի նպատակահարմարությունը կքննարկենք։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն էլ հրաժարվել է հատկացվելիք 4 մեքենաներից 2-ից: Բոլոր նախարարություններում այս հարցը պետք է վերանայել եւ խնդրում ենք` կոնտակտ հաստատել փոխվարչապետերի հետ»,-նշեց առաջին փոխվարչապետը:

Лента

Рекомендуем посмотреть