ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Արտակարգ իրավիճակների նախարարի հետ զրուցում պարզել է, որ առևտրային մոլերի շրջանում լուրեր են տարածվել, թե իբր սեփականատերերը կրպակատերերին կառավարության և ԱԻՆ-ի անունից պարտադրում են կրակմարիչներ ձեռք բերել: Այս մասին այսօր կառավարության նիստի ավարտին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ում համար պարզ է չէ, թե որտեղից են այդ լուրերը ծագել:
«Իհարկե դժվար է հասկանալ, թե այսպիսի լուրերն ինչ ծագումնաբանություն ունեն, բայց ուզում եմ, որ մենք ևս մեկ անգամ հավաստիացնենք՝ առևտրային կենտրոններում հակահրդեհային անվտանգության մակարդակը պետք է բարձրացվի, բայց դա որևէ կապ չունի անհատ ձեռներեցների վրա որևէ լրացուցիչ ծախս դնելու հետ: Մենք որևէ կրակայրիչ գնելու պարտադրանք չենք դնում»,-պարզաբանեց կառավարության ղեկավարը՝ նշելով, որ այդ գործընթացը սեփականատերերինն է:
«Նորից եմ ասում` եթե կառավարության անունից ասվի, թե պարտադիր պետք է ձեռք բերել նման կրակմարիչներ, ապա զանգեք թեժ գիծ ու ԱԱԾ-ը, կարծում եմ, կզբաղվի այդ հարցով»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: