ՀՀ-ում 2017-ի առաջին կիսամյակում 4 ադրբեջանցի է ապաստան ստացել - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ում 2017-ի առաջին կիսամյակում 4 ադրբեջանցի է ապաստան ստացել

2017-07-31 16:46 , Общество, 1325

ՀՀ-ում 2017-ի առաջին կիսամյակում 4 ադրբեջանցի է ապաստան ստացել

2017 թվականի առաջին կիսամյակում Հայաստանում Ադրբեջանի 4 քաղաքացի է ապաստան ստացել՝ 17-ամյա տղա եւ աղջիկ, 35 և 64-ամյա տղամարդ ու կին։ Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության մարդահամարի եւ ժողովրդագրության բաժնի պետ Կարինե Կույումջյանը։

Ընդհանուր առմամբ՝ ՀՀ-ում տարվա առաջին կիսամյակում ապաստան է խնդրել 55 մարդ. 25-ը՝ Սիրիայի քաղաքացի, 9-ը՝ Ուկրաինայի, 7-ը՝ Կուբայի, 6-ը՝ Իրանի, 8-ը այլ ազգությունների ներկայացուցիչներ են եղել։ Փախստականի կարգավիճակ է ստացել 46 անձ՝ 33-ը Սիրիայի քաղաքացի, 4-ը՝ Ադրբեջանի, 3-ը՝ Ուկրաինայի, 3-ը՝ Իրաքի եւ 2-ը՝ Իրանի։

Лента

Рекомендуем посмотреть