Հայաստանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության զինատեսակների շարքը մոտակա ամիսներին կհամալրվի ռուսաստանյան «Տոռ» զենիթահրթիռային համալիրներով։
Այս մասին հայտարարվել է «Զինուժ» հաղորդաշարի մայիսի 19-ի թողարկմանը։ Ինչպես նշել է Հակաօդային պաշտպանության զորքերի վարչության պետի տեղակալ Արթուր Պողոսյանը՝ «Տոռ» համակարգը գերժամանակակից զենիթահրթիռային համալիր է, որը կարող է ավտոմատ ռեժիմում, նույնիսկ առանց անձնակազմի միջամտության՝ պայքարել ցանկացած սպեկտրի օդային հարձակումների, այդ թվում՝ գերճշգրիտ հրթիռների դեմ։
Այն ի զորու է պայքարել հակառակորդի հրթիռների տարբեր տիպերի, անօդաչու թռչող սարքերի, ավիացիոն ռումբերի, ինքնաթիռների և ուղղաթիռների դեմ։