Մայրաքաղաքի Ազատության հրապարակում գտնվող «Արամ Խաչատրյան» համերգասրահի մուտքի առջև, կոմպոզիտորի արձանի շուրջ, առաջիկայում անընդհատ կերպով կհնչեն խաչատրյանական մեղեդիները: Համապատասխան հանձնարարականով հանդես է եկել ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Այդտեղ ամեն ինչ հնչում է, բացի Խաչատրյանի երաժշտությունից։ Այդ հրապարակը պետք է «երգի»»,-այսօր հրավիրված խորհրդակցությանն ասել է նախարարը՝ հորդորելով արագացնել նշված հանձնարարականի կատարումը: