Կրակոցներ Շամիրամ գյուղում. կա 3 զոհ - RadioVan.fm

Онлайн

Կրակոցներ Շամիրամ գյուղում. կա 3 զոհ

2017-08-01 16:26 , Общество, 2044

Կրակոցներ Շամիրամ գյուղում. կա 3 զոհ

Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատան տարածքի սգո սրահում հավաքույթն ավարտվել է կրակոցներով, որի հետևանքով 3 զոհ կա:

ՀՀ ոստիկանությունից փոխանցում են, որ ժամը 10.40-ին ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Շամիրամ գյուղի գերեզմանատանը կրակոցներ են հնչել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ անհայտ անձը մտել է գերեզմանատան տարածք և կրակ բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի:

ՀՀ առողջապահության նախարարության մամլո ծառայության փոխանցմամբ՝ արձակված կրակոցների հետևանքով հրազենային վնասվածք է ստացել 11 անձ, 3-ը տեղում զոհվել են, 8-ը` վիրավորվել: Վիրավորված անձինք տեղափոխվել են բուժհաստատություններ: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն, միջին ծանրության և ծանր:

Հավելենք նաև, որ նախնական տվյալների համաձայն՝ հանցագործությունը կատարվել է կենցաղային հողի վրա: Ոստիկանությունը ձեռնարկվում են միջոցառումներ՝ կասկածյալին, որի ինքնությունը պարզվել է, հայտնաբերելու ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть