Քառօրյա պատերազմում ավագ որդուն կորցրած մայրը հրաժարվում է կրտսերին բանակ ուղարկել - RadioVan.fm

Онлайн

Քառօրյա պատերազմում ավագ որդուն կորցրած մայրը հրաժարվում է կրտսերին բանակ ուղարկել

2017-08-01 16:29 , Общество, 1283

Քառօրյա պատերազմում ավագ որդուն կորցրած մայրը հրաժարվում է կրտսերին բանակ ուղարկել

Ապրիլյան քառօրյա պատերազմում 18 անհետ կորած զինվորների թվում եղած Գրիգոր Հարությունյանի մայրը հրաժարվում է երկրորդ որդուն, ով նաև կնոջ միակ խնամատարն է, ուղարկել բանակ: Այդ մասին «Նոյյան Տապան» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում ասել է որդեկորույս մայրը` Անահիտ Հարությունյանը:

Նա մինչև կրտսեր որդուն` Սերյոժա Հարությունյանին բանակ զորակոչելը, դիմել է Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատ` որդուն ծառայությունից ազատելու խնդրանքով: Նեկայացրել է պահանջված բոլոր փաստաթղթերը: Սակայն ի պատասխան ստացել է զեկուցագիր, որում կնոջը տեղեկացվել է, որ նրա կրտսեր որդին ըստ օրենքի չի կարող ազատվել ծառայությունից, բայց հնարավոր է նույն փաստաթղթերի հիման վրա տարկետում ձևակերպել: ՀՀ պաշտպանության նախարարը, սակայն, չի հաստատել տարկետում տալու դիմումը, որից հետո Անահիտ Հարությունյանը Էրեբունի վարչական շրջանի զինկոմիսարիատում դիմում է գրել` հրաժարվելով որդուն ուղարկել բանակ: Նրա համոզմամբ` իր որդին որպես հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսի եղբայր, պետք է ազատվի ծառայությունից. «Պաշտպանության նախարարը պետք է ընդառաջ գնա իմ խնդրանքին և որդուս ազատի ծառայությունից՝ հաշվի առնելով այն, որ նա միակողմանի ծնողազուրկ է, ապրում է սոցիալապես անապահով պայմաններում, ապրիլյան քառօրյայում խոշտանգված զինվորի եղբայր է և հիվանդ մոր միակ խնամատարը»,-«Նոյյան Տապան»-ի հետ զրույցում ընդգծել է հուսահատված մայրը:

Лента

Рекомендуем посмотреть