Շուրջ 10 հազար շրջանավարտ այսօր հրաժեշտ է տալիս դպրոցին. նախարարը տեսաուղերձ է հղել - RadioVan.fm

Онлайн

Շուրջ 10 հազար շրջանավարտ այսօր հրաժեշտ է տալիս դպրոցին. նախարարը տեսաուղերձ է հղել

2018-05-25 15:50 , Образование, 2879

Շուրջ 10 հազար շրջանավարտ այսօր հրաժեշտ է տալիս դպրոցին. նախարարը տեսաուղերձ է հղել

Հանրապետության դպրոցներում այսօր հնչում է վերջին զանգը. 2017-18 ուսումնական տարում 12-րդ դասարանն ավարտում է շուրջ 10 հազար շրջանավարտ:

«Ուրախ և անփորձանք օր մեր աշակերտներին և նրանց ծնողներին»,-«Վերջին զանգ»-ի առիթով աշակերտներին ուղղված մաղթանք է հղել իր տեսաուղերձում Ֆրանսիայում գտնվող ՀՀ կրության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը.

ԿԳՆ-ից հայտնում են, որ օրվա առիթով նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանն այցելել է Երևանի Մ. Գալշոյանի անվան թիվ 148 ավագ դպրոց՝ Վերջին դասի ավարտական միջոցառմանը մասնակցելու նպատակով:

«Ձեզ համար կյանքի կարևոր մի դրվագ ավարտվում է, և սկսվում է էլ ավելի կարևոր շրջան, երբ ձեզանից շատերը կընդունվեն բուհեր, որոշ մասը կգնա բանակ՝ հայրենիքին ծառայելու: Դուք այս դպրոցի 50-րդ և միևնույն ժամանակ՝ 12-ամյա կրթության առաջին շրջանավարտներն եք: Բացի այդ, ձեզ համար կարևոր և հետաքրքիր մի շրջափուլ է բացվել, քանի որ այլևս չկա հին Հայաստանը: Մենք բոլորս լծվելու ենք նոր Հայաստանի կերտման գործին, յուրաքանչյուրս՝ մեր տեղում, և ձեզանից շատերը, գնալով բուհ, լավ սովորելով կամ ծառայելով բանակում, իրենց նպաստն են բերելու մեր նոր Հայաստանի կառուցմանը»,-շնորհավորելով դպրոցի բոլոր շրջանավարտներին, նրանց ծնողներին և ուսուցիչներին՝ նշել է ԿԳ նախարարի տեղակալը:

Лента

Рекомендуем посмотреть