Ադրբեջանի լոբբինգով զբաղված եվրոպացի պատվիրակը հեռանում է քաղաքականությունից - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանի լոբբինգով զբաղված եվրոպացի պատվիրակը հեռանում է քաղաքականությունից

2018-05-25 16:45 , Политика, 1617

Ադրբեջանի լոբբինգով զբաղված եվրոպացի պատվիրակը հեռանում է քաղաքականությունից

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտը հեռանում է քաղաքականությունից: Այդ մասին տեղեկանում ենք իսպանական El Mundo պարբերականից: Աղբյուրի փոխանցմամբ` Ագրամունտը արդեն հրաժարական է ներկայացրել ԵԽԽՎ պատգամավորական պատվիրակությունից, ինչպես նաև պատրաստվում է թողնել Իսպանիայի Սենատը, որտեղ 25 տարի շարունակ ներկայացրել է Վալենսիայի ինքնավար համայնքը:

Ըստ թերթի, Պեդրո Ագրամունտը նման որոշում է կայացրել այն բանից հետո, երբ մայիսի 16-ին ԵԽԽՎ անկախ կոմիտեի հետաքննության արդյուքում որոշվեց սառեցնեց նրա մանդատը, ըստ որի նա 10 տարով զրկվել էր ԵԽԽՎ անդամի հիմնական իրավունքներից՝ ԵԽԽՎ-ն ներկայացնելու, ղեկավար պաշտոններ զբաղեցնելու, զեկուցող նշանակվելու, ընտրական գործընթացներին մասնակցելու, ԵԽ նախարարների կոմիտեին հարցեր ուղղելու իրավունքից։

Պատժամիջոցները, նշենք, սահմանվեցին, ԵԽԽՎ հերթական զեկույցներից մեկի փաստով, երբ հայտնի դարձավ, որ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների, այդ թվում՝ Պեդրո Ագրամունտին, ԵԽԽՎ-ում հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու կամ այդ երկրի նկատմամբ քննադատությունը մեղմելու համար:

Պեդրո Ագրամունտից զատ՝ մայիսի 16-ին ԵԽԽՎ իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել ևս երեք պատգամավորի՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սաիդովի, պատգամավորներ Խորդի Շուքլանի, Սեզար Ֆլորին Պրեդանի նկատմամբ:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть