Ներհանրապետական գնացքներն այս կիրակի անվճար կլինեն - RadioVan.fm

Онлайн

Ներհանրապետական գնացքներն այս կիրակի անվճար կլինեն

2017-08-01 16:41 , Общество, 1320

Ներհանրապետական գնացքներն այս կիրակի անվճար կլինեն

Օգոստոսի 6-ին, Երկաթուղայինների օրվա կապակցությամբ, երթևեկությունը ընկերության ներհանրապետական բոլոր էլեկտրագնացքներով կլինի անվճար: Այդ մասին տեղեկացնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերությունից:

Նշվում է, որ Հայաստանի երկաթուղայինները իրենց մասնագիտական տոնին կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով, ապահովելով երկաթուղային համակարգի անխափան աշխատանքը՝ հոգ տանելով ուղևորների հարմարավետության մասին:

Այս տարի Հայաստանի երկաթուղայինները, հավելենք, տոնում են երեք հոբեյլան՝ Ալեքսանդրապոլից Երևանի կայարան առաջին գնացքի ժամանման 115-ամյակը, Ջաջուռի թունելի կառուցման 120-ամյակը և Հայաստանի երկաթուղու էլեկտրաֆիկացման 50-ամյակը:

Лента

Рекомендуем посмотреть