Մետրոյի նոր շարժակազմ՝ հայկական ավանդական զարդանախշերով - RadioVan.fm

Онлайн

Մետրոյի նոր շարժակազմ՝ հայկական ավանդական զարդանախշերով

2018-05-29 16:21 , Общество, 2657

Մետրոյի նոր շարժակազմ՝ հայկական ավանդական զարդանախշերով

Երևանի հիմնադրման 2800-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում Կ. Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենում գործարկվել է հայկական ավանդական զարդանախշերով ձևավորված շարժակազմ:


Տոնական շարժակազմի առաջին երթի մեկնարկը տրվել է մետրոպոլիտենի «Գարեգին Նժդեհ» կայարանից՝ ազգային երգերի ու պարերի ներքո, «Կարին» համույթի մասնակցությամբ:


«Շարժակազմի առաջին ուղևորները մեծ ոգևորությամբ են դիմավորել գնացքը՝ խոստովանելով, որ այն իսկապես շատ գեղեցիկ և յուրօրինակ նվեր է բոլոր երևանցիներին մայրաքաղաքի հոբելյանի առթիվ»,-նշում են քաղաքապետարանից;


«Երևան 2800» հիմնականտոնական միջոցառումները այս տարի կանցկացվեն սեպտեմբերի 29-30-ը:




Лента

Рекомендуем посмотреть