Онлайн

Փաշինյանը կոչ է անում վերահաշվարկել չվճարված հարկերը, որ այդ ամենը չարվի ԱԱԾ-ի միջոցով

2018-05-29 19:07 , Экономика, финансы, 710

Փաշինյանը կոչ է անում վերահաշվարկել չվճարված հարկերը, որ այդ ամենը չարվի ԱԱԾ-ի միջոցով

Երկրում գնում է օրինականության հաստատման գործընթաց: Այդ մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ հանցավոր կոռուպցիոն սխեմայի առնչությամբ ԱԱԾ բացահայտումներին և նույն կառույցի կողմից «Երևան Սիթի» սուպերմարկետների ցանցում ստուգումներ անցկացնելու մտադրությանը:

«Այն, ինչ մենք հայտարարել ենք, որ վենդետաներ չեն լինելու, ես վերահաստատում եմ: Բայց որևէ մեկը չփորձի սա ընկալել որպես թուլության նշան, այլապես ջախջախիչ հակահարված կստանա: Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու,-հայտարարել է Նիկոլ Փաշինյանը: Նա ընդգծել է, որ բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, որ կարող է պետությանը խաբել:

Վարչապետը բոլորին կոչ է արել կամավոր գալ այդ դաշտ, նախկինում չվճարված հարկերը վերահաշվարկել, որ այդ ամենն ԱԱԾ-ի միջոցով տեղի չունենա:

«ԱԱԾ-ն ինչ խնդիր դնի, կլուծի շատ արագ, կոշտ և օրինական ճանապարհով: Բոլորին կոչ եմ անում չհասցնել դրան»,-զգուշացրել է Նիկոլ Փաշինյանը:

Պատրաստեց՝ Լիաննա Մարգարյանը

Лента

Рекомендуем посмотреть